ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էրդողանը հայտարարել է Սիրիայում և Իրաքում օդայինից հետո հնարավոր ցամաքային գործողության մասին

Էրդողանը հայտարարել է Սիրիայում և Իրաքում օդայինից հետո հնարավոր ցամաքային գործողության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հյուսիսում և Իրաքում օդային գործողություն իրականացնելուց հետո հայտարարել է հարևան երկրների տարածքում ցամաքային գործողությունների հնարավոր անցկացման մասին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Անհնար է, որ սա սահմանափակվի միայն օդային օպերացիայով։ Քանի՞ ցամաքային ուժ պետք է ներգրավվի այս գործողության մեջ, մեր համապատասխան ստորաբաժանումները, ՊՆ-ն ու Գլխավոր շտաբը միասին կորոշեն։ Կխորհրդակցենք, հետո համապատասխան քայլեր կձեռնարկենք։ Մենք արդեն հաստատել ենք դիվանագիտական ​​հարաբերություններ այն երկրների հետ, որոնք այստեղ են, համապատասխան քայլեր ձեռնարկել ու ձեռնարկում ենք»,- պարզաբանել է քաղաքական գործիչը։

  • Կիսվել: