երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Էրդողանը հայտարարել է, որ հնարավոր է` Պուտինին և Ասադին հրավիրի Թուրքիա

Էրդողանը հայտարարել է, որ հնարավոր է` Պուտինին և Ասադին հրավիրի Թուրքիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է համարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Մենք կարող ենք նոր գործընթաց սկսել Սիրիայի հետ։ Մենք կարող ենք հրավիրել Պուտինին և Ասադին։ Եթե Պուտինը այցելի Թուրքիա, դա կարող է նոր գործընթացի սկիզբ դառնալ ։ Սիրիային անհրաժեշտ է կարգավորման մշտական մեխանիզմ ստեղծել»,–հայտարարել է Էրդողանը։

Նրա խոսքով ՝ չափազանց կարևոր է վերջ դնել անկայունությանը, որպեսզի Սիրիան, որի ենթակառուցվածքները ավերված են, իսկ բնակչությունը՝ ցրված, ոտքի կանգնի:

Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ ահաբեկիչները մտահոգված են Թուրքիայի և Սիրիայի կառավարության միջև կապերի վերականգնմամբ:

Նա ընդգծել է, որ Թուրքիան նախկինի պես շարունակում է հանդես գալ միասնական Սիրիայի օգտին՝ նոր ներառական սահմանադրությամբ:

«Սիրիայի ապագայի կառուցման համար կարևոր է փոխգործակցության մեջ արմատախիլ անել ահաբեկչական կազմավորումները», – հավելել է Էրդողանը:

  • Կիսվել: