կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությանը լիիրավ անդամակցությունը մնում է իր երկրի ռազմավարական նպատակը

Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությանը լիիրավ անդամակցությունը մնում է իր երկրի ռազմավարական նպատակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությանը լիիրավ անդամակցությունը մնում է իր երկրի ռազմավարական նպատակը։ Այս մասին նա ասել է Անկարայում Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ կայացած մամուլի ասուլիսում։

«Եվրամիության լիարժեք անդամակցությունը, ինչպես մենք պարբերաբար շեշտում ենք, մեր ռազմավարական նպատակն է։ Մեր ընդհանուր շահերից է բխում, որ ԵՄ-ն ևս նույն դիրքերից մոտենա Թուրքիային ։

Վստահ եմ, որ Էստոնիայի աջակցությունը Թուրքիային այս համատեքստում կշարունակի աճել»,- նշել է Էրդողանը։

  • Կիսվել: