կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Էրդողանը հայտարարել է, որ չի կորցնում հույսը, որ Պուտինն ու Զելենսկին կհանդիպեն

Էրդողանը հայտարարել է, որ չի կորցնում հույսը, որ Պուտինն ու Զելենսկին կհանդիպեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կորցնում հույսը, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կհանդիպեն։

«Երեկ Զելենսկու հետ հեռախոսային բանակցությունների ժամանակ զգացի, որ նա կողմ է խնդրի հաղթահարմանը։ Մենք հույսը չենք կորցնում։ Մենք հուսով ենք, որ երկու առաջնորդները կշարունակեն խաղաղության ճանապարհը»,-ասել է նա Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։

Էրդողանը հայտարարել է, որ մոտ օրերս կկայանա Պուտինի եւ Զելենսկու հեռախոսազրույցը։ «Ես տեսա, որ պարոն Պուտինը շատ ավելի մեղմ է եւ բաց բանակցությունների համար»,-հավելել է Էրդողանը։ 

  • Կիսվել: