երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Էրդողանը և Մակրոնը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները

Էրդողանը և Մակրոնը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականի Հանրային կապերի վարչությունը։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր, գրում է ermenihaber.am-ը:

Անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ Էրդողանը կարևորել է Սիրիայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության պահպանումը, ինչպես նաև գոհունակություն հայտնել Ֆրանսիայի՝ Սիրիայում իր դեսպանատունը վերաբացելու որոշման առթիվ։

Զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահը խոսել է նաև սիրիացի փախստականների մասին՝ նշելով, որ միջազգային հանրությունը պետք է համագործակցի կայուն պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որոնք հնարավորություն կտան սիրիացիներին մնալ իրենց երկրում։

 

  • Կիսվել: