չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Էրդողանը և Մակրոնը քննարկել են ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության հարցերը

Էրդողանը և Մակրոնը քննարկել են ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության հարցերը

Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Էմանուել Մակրոնը քննարկել են SAMP-T ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության նախագծի իրագործումը։

Ըստ Anadolu-ի, հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն ասել է, որ Թուրքիան ակնկալում է «ապահովել մատակարարման նախագծի մեկնարկը միասնական համակարգի զարգացման համար, ներառյալ առավելագույն համագործակցությունը լիարժեք թափանցիկության սկզբունքով»։

Այս տարվա սկզբին այդ հարցը քննարկվել է Բրյուսելում Թուրքիայի նախագահի և Իտալիայի ու Ֆրանսիայի ղեկավարների հանդիպման ժամանակ։
Բրյուսելում ՆԱՏՕ-ի հանդիպումների ժամանակ Էրդողանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Մակրոնի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ, «հիմնական հարցը Eurosam SAMP/T-ն էր և պաշտպանական համակարգը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Էրդողանը և Մակրոնը քննարկել են նաև Ստամբուլում կայացած քառակողմ բանակցություններում ուկրաինական հացահատիկի արտահանման կազմակերպմանն   ուղղված որոշումները։

Էրդողանն ասել է, որ Ստամբուլի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ուկրաինական հացահատիկի արտահանման գործընթացը կառավարվելու է Ստամբուլում ստեղծվելիք համակարգող կենտրոնից, որը ղեկավարվելու է Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի պաշտոնյաների կողմից:

 

  • Կիսվել: