կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Էրդողանը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել։ Նրանք շնորհավորել են միմյանց և ժողովուրդներին՝ Գուրբան Բայրամ տոնի առթիվ։

Ըստ հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում վստահություն է հայտնվել, որ բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման շուրջ։

Նշենք, որ այսօր հեռախոսազրույց են ունեցել նաև Էրդողանը և Փաշինյանը։

  • Կիսվել: