Էրդողանը չի հավատում, որ Ուկրաինայում պատերազմը շուտով կավարտվի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի հավատում Ուկրաինայում պատերազմի արագ ավարտին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Ես առանձնապես չեմ հավատում, որ դա շուտով կպատահի։ Սա վատ լուր է։ Մենք մտածում ենք դրա մասին, և դա մեզ համար ծանր է»,- ասել է նա։
Էրդողանի խոսքով՝ Եվրոպայի տնտեսական օգնությունն Ուկրաինային չի կարող հավերժ շարունակվել, քանի որ Ուկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Տարեսկզբին Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Անկարան ակնկալում է խաղաղության ապահովման հասնել 2025 թվականին։ Էրդողանը շեշտել էր, որ արդար և կայուն խաղաղությունը հնարավոր է միայն բանակցային գործընթացում երկու կողմերի հավասարության դեպքում։


