երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Էրդողանը ԱՄՆ-ում հայտարարել է, որ Անկարան չի հրաժարվելու ռուսական S-400-ներից

Էրդողանը ԱՄՆ-ում հայտարարել է, որ Անկարան չի հրաժարվելու ռուսական S-400-ներից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորք կատարած այցելության ընթացքում, ի թիվս բազմաթիվ հարցերի, խոսել է նաև ամերիկյան F-35 կործանիչների և Ռուսաստանից գնված S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի մասին, որոնց հետ կապված գործարքը լուրջ ճգնաժամ էր առաջացրել ԱՄՆ-Թուրքիա ահարաբերություններում:

Էրդողանը պնդել է, որ ԱՄՆ-ն  «անշնորհակալ» դիրքորոշում է որդեգրել այս հարցում և որպես F-35-ների չտրամադրման պատճառ առաջ է քաշել այն հանգամանքը, որ Թուրքիան Ռուսաստանից գնել է ՀՕՊ համակարգեր: Ըստ Էրդողանի՝ ԱՄՆ-ի նման դիրքորոշումը «սխալ է թե՛ դիվանագիտական, թե՛ միջպետական հարաբերությունների տեսանկյունից», գրում է ermenihaber-ը։
 
Էրդողանը նորից նշել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի վերաբերյալ գործընթացն ավարտված է և չնայած բոլոր ճնշումներին՝ Թուրքիան չի հրաժարվելու դրանցից:

Էրդողանը ԱՄՆ-ի նախկին և ներկա իշխանությունների համեմատությունն է արել։ «Ես լավ աշխատել եմ Բուշ կրտսերի, Օբամայի և Թրամփի հետ, բայց չեմ կարող ասել, որ մենք Բայդենի հետ լավ ենք սկսել»:
Էրդողանը դժգոհություն է հայտնել, որ Բայդենի վարչակազմը ռազմական աջակցություն է ցուցաբերել Սիրիայի քրդական ուժերին, որոնց ԱՄՆ-ն համարում է ահաբեկչական:

  • Կիսվել: