շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Էրդողանն ու Ռաիսին քննարկել են տարածաշրջանային հարցերը

Էրդողանն ու Ռաիսին քննարկել են տարածաշրջանային հարցերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Էբրահիմ Ռաիսիի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։

Քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային թեմաները։

Ղեկավարները շնորհավորանքներ են փոխանակել այս օրերին նշվող իսլամական աշխարհի գլխավոր տոներից մեկի՝ Կուրբան Բայրամի կապակցությամբ։

Թուրքիայի և Իրանի ղեկավարները երկուստեք մաղթել են, որ Կուրբան Բայրամը խաղաղություն, հանգստություն և առատություն բերի ողջ մարդկությանը, առաջին հերթին իսլամական աշխարհին:

  • Կիսվել: