շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Էրդողանն ու Ռաիսին մամուլի համար փակ ռեժիմով հանդիպում են ունեցել

Էրդողանն ու Ռաիսին մամուլի համար փակ ռեժիմով հանդիպում են ունեցել

Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Թուրքմենստան կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ բանակցություններ է վարել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ։

Երկու ղեկավարների հանդիպումը կայացել է մամուլի համար փակ ռեժիմով «Կարակում» հյուրանոցում: Այն տևել է կես ժամ:

Հիեցնենք, որ Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը, որը Թուրքմենստան կատարած այցի շրջանակում ուղեկցում է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին, Աշխաբադում հանդիպել և բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

Հանդիպման ընթացքում երկու նախարարները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

 

  • Կիսվել: