ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Էրդողանն ու Հունգարիայի վարչապետը բանակցություններ են վարել և փոխանակվել նվերներով

Էրդողանն ու Հունգարիայի վարչապետը բանակցություններ են վարել և փոխանակվել նվերներով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Բուդապեշտ: Էրդողանը և Հունգարիայի վարչապետ Օրբանը բանակցություններ են վարել, տեղի է ունեցել նաև բարձր մակարդակի երկկողմ ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Թուրքիայի և Հունգարիայի ղեկավարները միմյանց նաև նվերներ են հանձնել: Էրդողանն Օրբանին նվիրել է թուրքական Togg էլեկտրական մեքենա, իսկ Հունգարիայի կառավարության ղեկավարը թուրք առաջնորդին՝ նժույգ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ այդ միջոցառմանը կստորագրվի համաձայնագիր երկու երկրի միջև առաջնահերթ ռազմավարական գործընկերության և արտակարգ իրավիճակներում փոխադարձ օգնության հաստատման համար։

  • Կիսվել: