երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Էրդողանն ու ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը քննարկել են Գազայում հրադադարի գործընթացը

Էրդողանն ու ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը քննարկել են Գազայում հրադադարի գործընթացը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ընդունել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման պատվիրակությանը, հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության տնօրինությունը, տեղեկացնում է Anadolu-ն։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական համալիրում ընդունել է ՀԱՄԱՍ-ի Շուրայի խորհրդի նախագահ Մուհամմեդ Դարվիշին և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությանը: Նա ընգծել է, որ ՀԱՄԱՍ-ի 471 օրվա պայքարը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ դիմադրության ոգին չի կորչի»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ընդունելությանը մասնակցել են նաև արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Կալինը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության տնօրեն Ֆահրեթթին Ալթունը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական Ակիֆ Չաղաթայ Քըլըչը և նախագահի աշխատակազմի ղեկավար Հասան Դողանը։

  • Կիսվել: