կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Էրդողանն ու Ալիևը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպման ժամանակ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը:

«Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի շուրջ»,-նշվում է հաղորդագրությունում:

Երկու երկրների նախագահները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև քաղաքական, տնտեսական, առևտրային, էներգետիկ, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարները:
Քննարկվել է նաև Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների թեման։ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն այսուհետ ևս կշարունակի մարդասիրական օգնությունը, ինչպես նաև վստահություն է հայտնել, որ երկրաշարժի հետևանքները հնարավորինս շուտ կվերացվեն:

  • Կիսվել: