հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Էրդողանն ասել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայն են զերծ մնալ միջուկային զենք կիրառելուց

Էրդողանն ասել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայն են զերծ մնալ միջուկային զենք կիրառելուց

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ներկայացուցիչները պայմանավորվել են զերծ մնալ միջուկային զենքի օգտագործումից։

Ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտնել էր, որ նոյեմբերի 14-ին Անկարայում հանդիպել են Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսը։ Նրա խոսքով՝ հանդիպումն անցկացվել է անվտանգության հարցերի շուրջ երկրների միջև հաղորդակցությունը պահպանելու նպատակով։

Էրդողանն ասել է, որ թուրքական հետախուզությունն իրեն ասել է, որ ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ էլ Ռուսաստանը մտադիր չեն միջուկային զենք կիրառել այս պահին:

  • Կիսվել: