շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Էրդողանն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Էրդողանն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարան) նախագահ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունն է առաջադրել Նոբելյան մրցանակի համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար ես նախագահ Էրդողանին առաջադրել եմ Խաղաղության Նոբելյան մրցանակի», - ասել է Շենթոփը։

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի ղեկավարը նման պատվավոր մրցանակի է առաջադրվել «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության գործում ունեցած ավանդի համար»։

  • Կիսվել: