հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Էրդողանին վիրավորելու մեղադրանքներով 2022 թվականին Թուրքիայում 7600 հետաքննություն է սկսվել

Էրդողանին վիրավորելու մեղադրանքներով 2022 թվականին Թուրքիայում 7600 հետաքննություն է սկսվել

Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքներով 2022 թվականին 7600 հետաքննություն է սկսվել առանձին անձանց նկատմամբ: Այս մասին հայտնել է Ստոկհոլմի ազատության կենտրոնը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ 1872 մարդ դատապարտվել է նախագահին վիրավորելու համար:

Թուրքիայի արդարադատության նախարարության տվյալով՝ 2014-2022 թվականներին Էրդողանն իրեն վիրավորելու համար դատի է տվել 44 հազար 675 մարդու: Էրդողանին նախորդած հինգ նախագահների դեպքում վիրավորանքի համար հարուցվել է ընդամենը 1716 գործ։

Թուրքիայի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն՝ Էրդողանին վիրավորելը համարվում է հանցագործություն: Նախագահին վիրավորողին կարող է սպառնալ մինչև չորս տարվա ազատազրկում: Այդ ժամկետը կարող է երկարացվել, եթե հանցագործությունը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով:

  • Կիսվել: