շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Էրդողանի վստահված անձն ընտրատեղամասում սրտի կաթված է ստացել ու մահացել

Էրդողանի վստահված անձն ընտրատեղամասում սրտի կաթված է ստացել ու մահացել

 Թուրքիայի Ռիզե նահանգում ընտրական տեղամասերից մեկում մահացել է իշխող Արդարություն և զարգացում կուսակցության վստահված անձը։ Տեղեկությունը հայտնում է Milliyet գործակալությունը։
Շերեֆ Քուրթը 64 տարեկան էր, բժիշկները մահվան պատճառ են նշել սրտի կաթվածը։
 
«Ընտրական տեղամասերում սրտի կաթված է ստացել, հիվանդանոցում մահացել է»,– գրում է պարբերականը։
Նրան առաջին օգնություն են ցույց տվել ընտրատեղամասում գտնվող քաղաքացիններն ու մյուս աշխատակիցները։
Նշենք, որ Թուրքիայում այսօր համապետական ընտրություններ են` նախագահական և խորհրդարանական։

  • Կիսվել: