երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թուրքիան չի պատրաստվում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել. Էրդողանի խորհրդական

Թուրքիան չի պատրաստվում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել. Էրդողանի խորհրդական

Թուրքիան չի պատրաստվում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժամկետը կշարունակվի մինչեւ 2028թ.։ Այս մասին հայտնել է նրա խորհրդական Մեհմեթ Ուչումը Х սոցցանցում։

Գլխավորն այն է, որ նախագահական համակարգը երբեք չի կարողանա նախընտրական պահանջներ առաջադրել կառավարությանը եւ Ազգային մեծ ժողովին տեղական ընտրությունների արդյունքների հիման վրա, նշել է Ուչումը։

Նրա խոսքով՝ անգամ խորհրդարանական համակարգում համընդհանուր ընտրությունների վրա տեղական ընտրությունների ազդեցության մասին հարցը լուծվում է արտակարգ իրավիճակներում, իսկ մտածել, որ նման ազդեցություն կլինի նախագահական համակարգում, առնվազն երեւակայություն է։ Նա չի բացառել, որ կան մարդիկ, ովքեր կցանկանային դա, «բայց համակարգը մերժում է նման հույսերը»։

«Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր հաշվարկ են կատարում համընդհանուր ընտրությունների համար ձայների քանակի հիման վրա, որոնք ստացել են կուսակցությունները տեղական խորհուրդներում, չպետք է ժամանակ ծախսեն։ Թուրքիան իրականացնելու է բարեփոխումների քաղաքականություն բոլոր ոլորտներում, քառամյա ժամկետում, առանց ընտրությունների մինչեւ 2028թ.։ Նախագահ Էրդողանը  իր ղեկավարությամբ Թուրքիան կտանի դեպի նոր փուլեր՝ կախված անկախ եւ ուժեղ Թուրքիայի հեռանկարներից»,- գրել է նա։

2023թ. հունիսի 1-ին Էրդողանը նախագահական ընտրությունների հաղթող է ճանաչվել քվեարկության երկու փուլերից հետո։

Մարտի 31-ի երեկոյան տեղեկացվել է, որ Անկարայի եւ Ստամբուլի գործող քաղաքապետեր Մանսուր Յավաշը եւ Էքրեմ Իմամօղլուն ընդդիմությունից պահպանում են իրենց պաշտոնները տեղական ընտրությունների արդյունքներով։ Ընտրաթերթիկների 17 տոկոսի հաշվարկից հետո Իմամօղլուն հավաքում է 58,7, Քուրումը՝ 37,7 տոկոս ձայն։

Էրդողանը հայտնել է, որ իր կուսակցությունը չի կարողացել ստանալ ցանկալի արդյունքներ։

  • Կիսվել: