երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Էրդողանի խորհրդականը հանդիպել է ԱՄՆ պատվիրակության անդամների հետ

Էրդողանի խորհրդականը հանդիպել է ԱՄՆ պատվիրակության անդամների հետ

Թուրքիայի նախագահականի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի և պաշտպանության նախարարության փոխքարտուղարներ Ջեյմս O'Բրայենին և Դեբորահ Ռոսենբլումին, ինչպես նաև նրանց հետ Թուրքիա այցելած պատվիրակությանը։

Հանդիպումը տեղի է ունեցել մայրաքաղաք Անկարայում գտնվող նախագահական նստավայրում:

Քննարկվել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները և տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող զարգացումները։ Անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում առկա համագործակցությանը: Եղել է նաև տեսակետների փոխանակում:

Նշենք, որ հանդիպմանը որպես պատվիրակության անդամներ ներկա են գտնվել նաև ԱՄՆ պաշտպանության նախարարության փոխքարտուղարի տեղակալ Վփին Նարանգը և Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը: 

  • Կիսվել: