ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Էրդողանի ինքնաթիռը երկրորդ փորձից է վայրէջք կատարել Շարմ էլ Շեյխում

Էրդողանի ինքնաթիռը երկրորդ փորձից է վայրէջք կատարել Շարմ էլ Շեյխում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղափոխող ինքնաթիռը երկրորդ փորձից է վայրէջք կատարել Շարմ էլ Շեյխի օդանավակայանում, գրում է Անադոլուն:   

Նշենք, որ նա այստեղ մասնակցելու է Գազայի հրադադարի համաձայնագրին նվիրված խաղաղության գագաթնաժողովին։

Նշվում է, որ Էրդողանին տեղափոխող ինքնաթիռը նախ օդանավակայանում բաց է թողել թռիչքուղին, այնուհետև Կարմիր ծովի վրա որոշ ժամանակ գտնվել է օդում, հետո միայն վայրէջք կատարել։

Թուրքիայի նախագահին դիմավորել են Եգիպտոսի մշակույթի նախարար Ահմեդ Ֆուադ Հաննոն, Եգիպտոսի երիտասարդության և սպորտի նախարար Աշրաֆ Սոբհին, Կահիրեում Թուրքիայի դեսպան Սալիհ Մութլու Շենը և դեսպանատան աշխատակիցները։

Ըստ թուրքական աղբյուրների՝ հաղորդումներից հետո, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է մասնակցել Եգիպտոսում գագաթնաժողովին, Էրդողանի ինքնաթիռը շրջանցել է թռիչքուղին։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ Նեթանյահուի գրասենյակը հայտնել է, որ նա չի մասնակցելու հավաքին։ Թուրք պաշտոնյան CNN Turk-ին ասել է, որ Թուրքիան ԱՄՆ-ին զգուշացրել է՝ Նեթանյահուն չպետք է մասնակցի գագաթնաժողովին։ Նրա մասնակցությունը, ըստ տեղեկությունների, Էրդողանին ու մահմեդական ղեկավարներին կստիպեր բոյկոտել միջոցառումը։ 

  • Կիսվել: