կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Էրդողանի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել

Էրդողանի գլխավորությամբ անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել

Հունիսի 21-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարի, Հունաստանի հետ առկա խնդիրների, Կիպրոսի հիմնախնդրի, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցեր:

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, նիստի ավարտին ընդունված հայտարարության մեջ Հունաստանը մեղադրվել է «սադրիչ գործողություններ իրականացնելու և Թուրքիայի ջրային ու օդային սահմանները խախտելու մեջ»:

Կիպրոսի խնդրի հարցում էլ ևս մեկ անգամ աջակցություն է հայտնվել Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությանն ու նշվել, որ Թուրքիան աջակցում է հարցի՝ 2 առանձին պետությունների տարբերակով լուծմանը:

Ռուս-ուկրաինական հակամարտության հարցում էլ կողմերին հրադադարի կոչ է արվել և նշվել, որ Անկարան շարունակում է ջանքերը հակամարտության դադարեցման և հնարավոր պարենային ճգնաժամը կանխելու ուղղությամբ:

  • Կիսվել: