հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Էրդողանի և Պուտինի թեհրանյան հանդիպումը

Էրդողանի և Պուտինի թեհրանյան հանդիպումը

Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի է ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը։ Առանձնազրույցի մեկնարկից առաջ նախագահները լրատվամիջոցների ներկայությամբ մի շարք շեշտադրումներ են արել։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունից հայտնել են, որ Թեհրանում հուլիսի 19-ին տեղի ունեցած Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել  Թուրքիայի նախագահին Սև ծովով հացահատիկի արտահանման և պարենային խնդիրների հարցում միջնորդական ջանքեր ներդնելու համար։ Էրդողանն էլ նշել է, որ Ստամբուլում ռուսական պատվիրակությա մոտեցումը դրական է եղել։ Ստացվելիք արդյունքը, ըստ Էրդողանի դրական ազդեցություն կունենա ամբողջ աշխարհի վրա։ Նա հույս է հայտնել, որ բանակցությունները դրական կանցնեն, գրում է Ermenihaber.am-ը։

Հանդիպումից հետո Պուտինը հայտնել է, որ թեև Էրդողանի հետ 1 տարվա դադարից հետո առաջին անգամ են հանդիպում, բայց միշտ հեռախոսազրույցներ են ունենում։ Ըստ Պուտինի՝ իրենց հարաբերություններն զարգանում են, իսկ առևտրաշրջանառության ծավալները՝ ավելանում։

Նա նաև նշել է, որ հանդիպմանը խոսելու շատ հարցեր են եղել։ Քննարկվել են մի շարք հարցեր Սիրիայի վերաբերյալ։ Ըստ Պուտինի՝ Մոսկվայի ու Անկարայի ուշադրության կենտրոնում է եղել նաև Ղարաբաղի հարցը։

  • Կիսվել: