հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էրդողանի երդմնակալությունը կկայանա հունիսի 3-ին

Էրդողանի երդմնակալությունը կկայանա հունիսի 3-ին

Թուրքիայի նախագահ Էրդողանի երդմնակալությունը տեղի կունենա հունիսի 3-ին, իսկ նոր կառավարության անդամները կերդվեն հունիսի 4-ին: Թուրքիայի խորհրդարանի 28-րդ գումարման պատգամավորներն էլ կերդվեն հունիսի 2-ին։ Այս մասին չորեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Անկարայի աղբյուրը։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքն ասել է, որ խորհրդարանում երդում տալուց գրեթե անմիջապես հետո Էրդողանը կհայտարարի նախարարների նոր կաբինետի մասին։ Սպասվում է, որ նոր կառավարությունում ներկա կաբինետից մի քանի նախարար կպահպանի պաշտոնը: Խոսքը արտաքին գործերի, ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների ղեկավարների մասին է։

Այսօր Էրդողանը կանցկացնի գործող կառավարության վերջին նիստը։ Տեղական լրատվամիջոցներն այն անվանում են նախարարների հրաժեշտի հանդիպում՝ նախքան նոր անունների հրապարակումը, որոնք ղեկավարելու են գերատեսչությունները:

Ակնկալվում է, որ երդմնակալությունից հետո  նախագահ Էրդողանն  առաջին արտասահմանյան այցերը կկատարի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոս և Ադրբեջան։

  • Կիսվել: