Երբ Ուկրաինան պատրաստ կլինի ՌԴ-ի հետ բանակցությունների. Զելենսկին պայման է նշել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ կլինի Ռուսաստանի հետ բանակցությունների միայն այն բանից հետո, երբ Ուկրաինայի զինված ուժերը զբաղեցնեն 1991 թվականին առկա սահմանները: Այս մասին նա ասել է Կիևում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է РБК-Украина-ն։
՛՛Եվս մեկ անգամ ընդգծում ենք՝ Ուկրաինան պատրաստ կլինի դիվանագիտության այս կամ այն ձևաչափին, երբ մենք իսկապես մեր սահմաններին լինենք՝ մեր իրական սահմաններին՝ միջազգային իրավունքի համաձայն՛՛,-նշել է Զելենսկին: