«Երախտապարտ ենք Կիմ Չեն Ընին, ողջ ղեկավարությանը և ժողովրդին». Պուտին
Պուտինը շնորհակալություն է հայտնել Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի դեմ գործողություններին մասնակցած Հյուսիսային Կորեայի բանակի ստորաբաժանումներին։
«Կորեացի ընկերները գործել են համերաշխության, արդարության և իսկական ընկերակցության զգացումից ելնելով։ Դա բարձր ենք գնահատում և անկեղծորեն երախտապարտ ենք անձամբ նախագահ ընկեր Կիմ Չեն Ընին, ԿԺԴՀ-ի ողջ ղեկավարությանը և ժողովրդին»,- ասել է ՌԴ նախագահը։