ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էնթոնի Բլինկենի թեկնածությունը հաստատվել է ԱՄՆ նոր պետքարտուղարի պաշտոնում

Էնթոնի Բլինկենի թեկնածությունը հաստատվել է ԱՄՆ նոր պետքարտուղարի պաշտոնում

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Էնթոնի Բլինկենի թեկնածությունը երկրի պետքարտուղարի պաշտոնում։ Այս մասին տեղեկանում ենք Կոնգրեսի Վերին պալատի կայքից։

Նշենք, որ այս պահին քվեարկությունը դեռ շարունակվում է, սակայն Բլինկենի նշանակումը Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում արդեն պաշտպանել են 100 սենատորներից ավելի քան 50-ը:

Հիշեցնենք, որ Էնթոնի Բլինկենը պետքարտուղարի պաշտոնում առաջադրվել է նախագահ Ջո Բայդենի կողմից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը վերահաստատել է նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին սատարելու խոստումը:

  • Կիսվել: