կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Եմենում մեկնարկել է համընդհանուր զորահավաք՝ Գազայի հատված մարտիկներ ուղարկելու համար

Եմենում մեկնարկել է համընդհանուր զորահավաք՝ Գազայի հատված մարտիկներ ուղարկելու համար

Եմենի հյուսիսում համընդհանուր զորահավաք է սկսվել՝ Գազայի հատված մարտիկներ ուղարկելու համար։ Այս մասին հայտարարել է «Անսար Ալլա» շիական ռազմականացված խմբավորման քաղբյուրոյի անդամ Խուզամ ալ-Ասադը, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Ինչ վերաբերում է Գազայի հատվածում մեր ժողովրդին աջակցելու նպատակով համընդհանուր ժողովրդական զորահավաքին, ապա այն մեկնարկել է բոլոր նահանգներում, բացվել են ուսումնական ճամբարներ, տասնյակ հազարավոր երիտասարդներ կամավոր մասնակցել են ռազմական հմտություններ ձեռք բերելուն»:

Միևնույն ժամանակ հութիների ներկայացուցիչը նշել է, որ Հյուսիսային Եմենի իշխանությունների կողմում ռազմական գործողությունների վերապատրաստում անցնող պահեստայինների կարիք չկա, քանի որ Եմենի Հանրապետությունն ունի կանոնավոր բանակ և զարգացած ռազմական ներուժ։

 
 

 

  • Կիսվել: