շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եմենի հութիները ստանձնել են Կարմիր ծովում իսրայելական ու ամերիկյան նավերի վրա հարձակման պատասխանատվությունը

Եմենի հութիները ստանձնել են Կարմիր ծովում իսրայելական ու ամերիկյան նավերի վրա հարձակման պատասխանատվությունը

Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը Կարմիր ծովում մի քանի հականավային հրթիռ է արձակել Pacific 01 առևտրային նավի ուղղությամբ, որը պատկանում է Իսրայելին, հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչը, տեղեկացնում են լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդվում է՝ Եմենի օդուժը նաև մի քանի անօդաչու սարքերի միջոցով Կարմիր ծովում հարձակում է իրականացրել ամերիկյան ականակրի դեմ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը հայտնել էր երկու առևտրային նավերի վրա հութիների հարձակման մասին: Նավերի անձնակազմի անդամների վիրավորվելու, նավերի վնասների մասին տեղեկություններ չկան:

Իր հերթին ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է Եմենի հութիների վերահսկողության տակ գտնվող տարածքից 9 հականավային հրթիռների և երկու անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։

 

  • Կիսվել: