երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Եմենի հութիները կվերսկսեն Իսրայելի նկատմամբ հարվածները. Times of Israel

Եմենի հութիները կվերսկսեն Իսրայելի նկատմամբ հարվածները. Times of Israel

Եմենի հութիները  որոշել են վերսկսել հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակումները Իսրայելի նկատմամբ՝ ի աջակցություն Իրանի:

Այս մասին հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով հութիների բարձրաստիճան պաշտոնյաներին:

Զրուցակիցներից մեկը նշել է, որ առաջին հարվածը կարող է լինել արդեն այսօր:

Փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Իսրայելը կանխարգելիչ հարված է հասցրել Իրանին՝ Իսրայելին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել են Թեհրանում, Սպահանում և մի շարք այլ քաղաքներում պայթյունների մասին։ Իրանում նշել են, որ պատրաստվում են պատասխան հարված հասցնել Իսրայելին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին՝ շեշտելով, որ «դրանց նպատակն ամերիկյան ժողովրդին պաշտպանելն է Իրանի ռեժիմի սպառնալիքներից»։

 

  • Կիսվել: