չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Եմենի հութիները Ադենի ծոցում հրթիռային հարված են հասցրել ԱՄՆ ռազմածովային ուժերի Lewis B. Puller նավին

Եմենի հութիները Ադենի ծոցում հրթիռային հարված են հասցրել ԱՄՆ ռազմածովային ուժերի Lewis B. Puller նավին

Եմենի հութիների «Անսար Ալլահ» ապստամբական շարժումը հրթիռային հարված է հասցրել ԱՄՆ ռազմածովային ուժերի Lewis B. Puller նավին Ադենի ծոցում։ Այս մասին հայտնել է շարժման զինվորական ներկայացուցիչ Յահյա Սարիան։

Նրա խոսքով՝ Եմենի ռազմածովային ուժերը հականավային հրթիռ են արձակել Lewis B. Puller ամերիկյան նավի դեմ, երբ այն գտնվում էր Ադենի ծոցում։

Եմենի ապստամբ հութիները 2023թ. հոկտեմբերի սկզբից սկսել են գրոհել առեւտրային եւ ռազմական նավերը Կարմիր ծովում՝ Գազայի հատվածում Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմի ֆոնին։

  • Կիսվել: