շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Էմանուել Գրեգուարն ընտրվել է Փարիզի քաղաքապետ

Էմանուել Գրեգուարն ընտրվել է Փարիզի քաղաքապետ

Սոցիալիստների առաջատար թեկնածու Էմանուել Գրեգուարը ընտրվել է Փարիզի քաղաքապետ՝ հաղթելով աջակողմյան նախկին նախարար Ռաշիդա Դատիին։ Այս մասին հայտնում է France24-ը:

 

48-ամյա Գրեգուարը, ով պաշտոնաթող քաղաքապետ Անն Իդալգոյի նախկին տեղակալն էր, ստացել է ձայների շուրջ 51%-ը:

«Փարիզը որոշեց հավատարիմ մնալ իր պատմությանը»,- ասել է Գրեգուարը ցնծացող ամբոխին՝ խոստանալով դիմակայել աջերին և ծայրահեղ աջերին նախագահական ընտրություններին ընդառաջ:

 

«Փարիզը կլինի դիմադրության սիրտը աջերի այս դաշինքի դեմ, որը ձգտում է խլել մեզանից այն, ինչն ամենաթանկն ու փխրունն է՝ միասին ապրելու պարզ ուրախությունը», - հավելել է նա:

Նորընտիր քաղաքապետն այնուհետև հեծանիվով ուղևորվել է քաղաքապետարան՝ ազդարարելով իր նախորդների քաղաքականության շարունակականությունը։

  • Կիսվել: