ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԵՄ-ը տեղեկացված է ԼՂ հակամարտության գոտում Թուրքիայի կողմից սիրիական զինյալների ներգրավելու մասին

ԵՄ-ը տեղեկացված է ԼՂ հակամարտության գոտում Թուրքիայի կողմից սիրիական զինյալների ներգրավելու մասին

Եվրամիությունը կոչ է անում տարածաշրջանային բոլոր խաղացողներին՝ նպաստել ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի դեէսկալացիային և խուսափել հակամարտությանն արտաքին միջամտությունից: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն: 

«Մենք կողմերին կոչ ենք անում դադրեցնել ռազմական գործողությունները, իսկ տարածաշրջանային խաղացողներին՝ զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտությունից: Մենք տեղեկացված ենք ԼՂ հակամարտության գոտում Թուրքիայի կողմից սիրիական զինյալների ներգրավելու մասին, բայց դեռ չենք տեսել փաստ, որ կհաստատի դա: Այդուհանդերձ, այս համատեքստում մենք կարող ենք միայն կրկնել մեր կոչը՝ զերծ մնալ ցանկացած արտաքին միջամտությունից»,- ասել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: