հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԵՄ ոչ անդամ 11 երկիր, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը, միացել են «Մագնիտսկու եվրոպական ցուցակին». Ժոզեպ Բորել

ԵՄ ոչ անդամ 11 երկիր, այդ թվում Հայաստանն ու Ադրբեջանը, միացել են «Մագնիտսկու եվրոպական ցուցակին». Ժոզեպ Բորել

Եվրամիության անդամ չհանդիսացող 11 պետություն, այդ թվում ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, միացել են այսպես կոչված Մագնիտսկու եվրոպական ցուցակը հերթական՝ մեկ տարով երկարաձգելու մասին ԵՄ Խորհրդի որոշմանը, որոնք Բրյուսելը սահմանել է «մարդու իրավունքների լուրջ խախտումների» մեղադրանքով: Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:

Այս ռեժիմի շրջանակներում ԵՄ մուտքի արգելք և ԵՄ երկրների տարածքում ֆինանսական ակտիվների սառեցում է մտցվել Իրանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի, Սիրիայի և այլ երկրների քաղաքացիների, անվտանգության ուժերի ու ընկերությունների նկատմամբ։

«Դեկտեմբերի 4-ին ԵՄ խորհուրդը երկարաձգեց գործող արգելքի միջոցառումները ևս 12 ամսով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 8-ը, և հստակեցրեց սահմանափակումների ենթակա անձանց ու կազմակերպությունների ցանկը։ ԵՄ խորհրդի այս որոշմանը միացել են թեկնածու երկրներ Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան, Բոսնիա և Հերցեգովինան, ինչպես նաև Եվրոպական ազատ առևտրի գոտու անդամներ Իսլանդիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան: Փաստաթղթին միացել են նաև Հայաստանն ու Ադրբեջանը»,- հայտարարել է Բորելը։

Այս հայտարարությանը զուգահեռ ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը հրապարակել է ևս երկուսը` գրեթե նույն տեքստով` ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների երկարաձգման և Մերձդնեստրի ղեկավարության դեմ պատժամիջոցների վերաբերյալ ԵՄ խորհրդի որոշումներին ԵՄ անդամ չհանդիսացող երկրների միանալու մասին: ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցներին միացել են նույն երկրները, բացի Հայաստանից և Ադրբեջանից, գումարած Սերբիան և Վրաստանը: Մերձդնեստրի դեմ պատժամիջոց

  • Կիսվել: