երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
ԵՄ-ն թույլ չի տա հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Թրամփին

ԵՄ-ն թույլ չի տա հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ Թրամփին

Եվրամիությունը թույլ չի տա այլ երկրների հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը՝ պատասխանելով Գրենլանդիան գրավելու վերաբերյալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, տեղեկացնում է France24-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը չէր բացառել ռազմական կամ տնտեսական գործողությունները՝ որպես ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի, ինչպես նաև Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու իր բացահայտ ցանկության մաս:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն հայտարարել է, որ չի հավատում, թե ԱՄՆ-ն կներխուժի Արկտիկայի կղզի, որն ավելի քան 600 տարի Դանիայի կազմում է:

«Ակնհայտ է, որ ոչ մի կասկած չկա, որ Եվրամիությունը թույլ չի տա աշխարհի այլ երկրներին հարձակվել իր ինքնիշխան սահմանների վրա՝ անկախ նրանից, թե նրանք ով են։ Մենք ուժեղ մայրացամաք ենք։ Եթե ինձ հարցնեք՝ արդյոք ես կարծու՞մ եմ, որ Միացյալ Նահանգները ներխուժելու է Գրենլանդիա, իմ պատասխանն է՝ ոչ: Բայց արդյոք մենք մտե՞լ ենք մի շրջան, որտեղ ամենաուժեղներն են գոյատևում։ Այդ դեպքում իմ պատասխանն է՝ այո»,- ասել է ֆրանսիացի պաշտոնյան։ 

  • Կիսվել: