հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԵՄ-ն, Սերբիան և Կոսովոն հարաբերությունների կարգավորման համաձայնագրի իրականացման նպատակով հանձնաժողով են ստեղծել

ԵՄ-ն, Սերբիան և Կոսովոն հարաբերությունների կարգավորման համաձայնագրի իրականացման նպատակով հանձնաժողով են ստեղծել

ԵՄ-ն հայտնել Է Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրի իրականացման համար համատեղ մոնիթորինգային հանձնաժողովի ստեղծման մասին, ասված է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության տարածած հայտարարության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ հանձնաժողովը պարբերաբար նիստ կգումարի Բրյուսելում: Դրանում կընդգրկվեն Բելգրադի և Պրիշտինայի երկխոսության հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը, Բրյուսելում Կոսովոյի ներկայացուցիչ Ագրոն Բայրամին և Սերբիայից բանակցող Պետար Պետկովիչը:

Նախատեսվում է, որ կոմիտեի առաջին նիստը տեղի կունենա Բելգրադ-Պրիշտինա բարձր մակարդակի երկխոսության շրջանակներում հերթական հանդիպումից հետո, որը տեղի կունենա մայիսի 2-ին Բրյուսելում, նշվում է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: