ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԵՄ-ն փորձում է փրկել Իրանի հետ «միջուկային գործարքի» շուրջ բանակցությունները. Բորել

ԵՄ-ն փորձում է փրկել Իրանի հետ «միջուկային գործարքի» շուրջ բանակցությունները. Բորել

Եվրամիությունը փորձում է փրկել hամատեղ համապարփակ գործողությունների ծրագրի շուրջ բանակցությունները, որոնք դադարեցվել են այն պատճառով, որ ԱՄՆ-ն հրաժարվում է հանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից:

«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ տեղեկությունը Financial Times թերթին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Բորելը թերթին տված հարցազրույցում ասել է, որ ԵՄ-ն «միջին տարբերակ» է փնտրում հարցի համապատասխան լուծում գտնելու համար: Նրա խոսքով՝ Թեհրանը «շատ է դիմադրում» այդ հարցի շուրջ բանակցություններին Եվրամիության կողմից միջուկային գործարքի վերականգնման շուրջ համակարգող Էնրիկե Մորայի հետ:

Բորելը նշել է, որ դիտարկվում է մի սցենար, որի դեպքում ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից կհանվի, սակայն կորպուսի «մյուս ստորաբաժանումները» դեռ ահաբեկչական կհամարվեն:

  • Կիսվել: