շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԵՄ-ն պետք է հրաժարվի ռուսական էներգակիրներից և ամերիկյան գազ գնի. Ամերիկայի էներգետիկայի նախարար

ԵՄ-ն պետք է հրաժարվի ռուսական էներգակիրներից և ամերիկյան գազ գնի. Ամերիկայի էներգետիկայի նախարար

ԵՄ-ն պետք է հրաժարվի ռուսական նավթից ու գազից և փոխարենը ԱՄՆ-ից հեղուկ բնական գազ, բենզին և այլ բրածո վառելիքներ ձեռք բերի:: Այս մասին Financial Times-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։

Նրա խոսքով՝ դա Եվրոպայի համար տնտեսապես շահավետ կլինի։ Նախարարը հավելել է, որ եթե Եվրոպան դադարեցնի ռուսական վառելիքի գնումը, դա կնվազեցնի Ռուսաստանի ռազմական մեքենայի ֆինանսավորումը, նման կերպ մոտենալով պատերազմի ավարտին։

Financial Times-ը հիշեցրել է, որ 2024 թվականին ռուսական գազը կազմել է ԵՄ բրածո վառելիքի ներմուծման մինչև 14 տոկոսը։ 2022 թվականի փետրվարին լայնածավալ ներխուժման սկզբում այն ​​կազմել է բոլոր մատակարարումների մոտ 2/5-ը:

  • Կիսվել: