ԵՄ-ն պատժամիջոցների իր ցանկում չինական չորս էներգետիկ ընկերություն է ներառել
Հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի շրջանակներում, Եվրամիությունը սահմանափակումներ է մտցրել Չինաստանի չորս ընկերությունների նկատմամբ։ Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդի որոշման մեջ, որը հրապարակվել է «ԵՄ պաշտոնական ամսագրում»։
Պատժամիջոցների տակ են հայտնվել Tianjin Xishanfusheng International Trading, Liaoyang Petrochemical Company, Chinaoil Corporation և Shandong Yulong Petrochemical ընկերությունները։ Սահմանված միջոցները ենթադրում են այս ընկերությունների ակտիվների սառեցում ԵՄ տարածքում և ֆինանսական միջոցներ ու տնտեսական ռեսուրսներ տրամադրելու արգելք։ ԵՄ-ն այս քայլը հիմնավորում է ռուսական էներգետիկ ոլորտի հետ կապով, որը «եկամտի էական աղբյուր է ապահովում» ՌԴ կառավարության համար և իբր գործող սահմանափակումների շրջանցմանը նպաստելով։


