կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Արամ Գաբրելյանովի դեմ

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Արամ Գաբրելյանովի դեմ

Ռուսական News Media հրատարակչության գործադիր տնօրեն Արամ Գաբրելյանով հայտնվել է ԵՄ նոր պատժամիջոցների տակ։ Այս մասին ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում։

«Գաբրելյանովն աջակցում և իրականացնում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը սպառնացող գործողություններ»,- ասված է հրամանագրում:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը պաշտոնապես հաստատվել է ԵՄ խորհրդի կողմից և արդեն ուժի մեջ է մտել։ Նոր փաթեթն ընդլայնել է անձնական սահմանափակումները, որոնք տարածվում են 116 անհատի և կազմակերպության վրա:

  • Կիսվել: