ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
ԵՄ-ն պատրաստում է Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի մասնակի կասեցում. Կալաս

ԵՄ-ն պատրաստում է Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի մասնակի կասեցում. Կալաս

Եվրամիությունը պատրաստում է Վրաստանի համար առանց վիզայի ռեժիմի մասնակի կասեցում՝ մարդու իրավունքների խախտումների պատճառով։ Այս մասին Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը:

Նրա խոսքով՝ վիզայի հետ կապված նոր կանոններն ուժի մեջ կմտնեն նոյեմբերին, ինչը թույլ կտա Եվրահանձնաժողովին չեղարկել առանց վիզայի ռեժիմը որոշ խմբերի համար:

Բացի դրանից՝ Կալասն «անհնար» է անվանել Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակի վերականգնումը, եթե Թբիլիսին պահպանի ներկայիս կուրսը: 

  • Կիսվել: