երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
ԵՄ-ն պատերազմից ի վեր Ուկրաինային 70 մլրդ եվրոյի օգնություն է տվել

ԵՄ-ն պատերազմից ի վեր Ուկրաինային 70 մլրդ եվրոյի օգնություն է տվել

«Ուկրաինային տրված ԵՄ 70 միլիարդ եվրոյի օգնության 17 միլիարդը բաշխվել է ԵՄ երկրների միջև՝ որպես ուկրաինացի փախստականների աջակցության միջոցառումներ, իսկ 9 միլիարդը Ուկրաինան դեռ պետք է ստանա», - այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովը՝ Կիևին տրամադրվող օգնության պարամետրերի վերաբերյալ իր հայտարարության մեջ։

53 միլիարդ եվրո գումարը բաղկացած է երեք մասից. նախ, դա 7,8 միլիարդ եվրոյի ուղղակի օգնություն է ԵՄ երկրներից, ներառյալ՝ մարդասիրական հիմնադրամները, դրամաշնորհները, վարկերը և երաշխիքները: Երկրորդ, դա ԵՄ-ի 30 միլիարդ եվրոյի ֆինանսավորումն է, այդ թվում՝ մակրոֆինանսական, բյուջետային և շտապ օգնության ծրագրերի տեսքով: Դրանք ներառում են նաև ԵՄ-ի 2023 թվականի մակրոֆինանսական աջակցության ծրագիրը, որից հունիսի 22-ի դրությամբ վճարվել է կեսը` 9 միլիարդ եվրո: Երրորդ մասը՝ 15 միլիարդ եվրո, նախատեսված է Կիևին զենք մատակարարելու համար։

  • Կիսվել: