չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ԵՄ-ն մինչև 2027 թվականի աշունը կհրաժարվի ռուսական գազից

ԵՄ-ն մինչև 2027 թվականի աշունը կհրաժարվի ռուսական գազից

Եվրամիությունը մինչև 2027 թվականի աշունը կհրաժարվի ռուսական գազից։

Մասնավորապես՝ Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ ընդունել է օրենք, որն արգելում է ռուսական գազի ներմուծումը մինչև 2027 թվականի աշունը։ Եվրախորհրդարանի 500 անդամներ քվեարկեցին կողմ, 120-ը՝ դեմ, իսկ 32-ը՝ ձեռնպահ։

Միջազգային առևտրի կոմիտեի գլխավոր զեկուցող Ինեզե Վայդերեն այս առնչությամբ նշել է. «Այսօրվա քվեարկությունը հստակ և հզոր ազդանշան է ուղարկում. Եվրոպան այլևս երբեք կախված չի լինի ռուսական գազից։ Սա ԵՄ-ի համար մեծ նվաճում է և պատմական շրջադարձային կետ եվրոպական էներգետիկ քաղաքականության մեջ»:

 

  • Կիսվել: