երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ-ն մարտի 6-7-ը արտակարգ նիստ կանցկացնի՝ Կիև անհրաժեշտ զինամթերք ուղարկելու համար

ԵՄ-ն մարտի 6-7-ը արտակարգ նիստ կանցկացնի՝ Կիև անհրաժեշտ զինամթերք ուղարկելու համար

Մարտի 6-7-ը կկայանա ԵՄ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների արտակարգ հանդիպում՝ Ուկրաինային լրացուցիչ զենքի և զինամթերքի մատակարարումը համակարգելու նպատակով։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է ԵՄ արտաքին ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը Մյունխենում անվտանգության համաժողովում՝ ընդգծելով, որ ԵՄ երկրներն այսօր պետք է Ուկրաինային մատակարարեն իրենց ունեցած ողջ զինամթերքը։

«Մենք պետք է արագ ավելացնենք և արագացնենք ռազմական մատակարարումները Ուկրաինա: Ուկրաինան գտնվում է ռազմամթերքի առումով կրիտիկական իրավիճակում, այս խնդիրը պետք է լուծվի շաբաթների ընթացքում: Մենք պետք է օգտագործենք այն, ինչ ունենք, ինչ ունեն անդամ երկրները, որոնք այնուհետև կհամալրեն այդ պաշարները համատեղ մատակարարումների միջոցով։ Մարտի 6-7-ը տեղի կունենա արտակարգ խորհրդակցություն, որտեղ կառաջարկենք արագացնել արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող գործընթացը»,-ասել է Բորելը։

Նա նաև կրկնել է իր միտքը, որ Կիև պետք է հնարավորինս շատ տանկեր տեղափոխի.

«Եվ, իհարկե, հիմնական մարտական ​​տանկերը: Խրամատային պատերազմում տանկերն անհրաժեշտ են զորավարժությունների և հարձակման համար, և մենք պետք է դրանք տրամադրենք Ուկրաինային»:

  • Կիսվել: