հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԵՄ-ն խորհուրդ չի տալիս բացել արտաքին սահմանները

ԵՄ-ն խորհուրդ չի տալիս բացել արտաքին սահմանները

Եվրահանձնաժողովը (ԵՀ) դեռևս չի ներկայացրել առաջարկություններ՝ զբոսաշրջիկների համար արտաքին սահմանները բացելու վերաբերյալ, գրում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով Ներքին գործերի և ոստիկանության համագործակցության հարցերով եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնի խոսքը։

«Մենք արտաքին սահմանները բացելու վերաբերյալ առաջարկություններ չունենք: Կարծում եմ, որ մենք պետք է սկսենք քննարկումներ այս հարցի շուրջ, բայց դրանք դեռ չեն սկսվել»,- ասել է նա:

Ըստ նրա՝ նախ պետք է բացվեն ներքին սահմանները, որից հետո երկրները ստիպված կլինեն արտաքին սահմանները բացել:

Ներկայումս, ԵՀ առաջարկով, ԵՄ անդամ պետությունների սահմանները պետք է մնան փակ մինչև հունիսի 15-ը: Այսօր ԵՀ-ն առաջարկություններ է ներկայացրել ԵՄ անդամ երկրների միջև սահմանների բացման վերաբերյալ:

  • Կիսվել: