ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԵՄ-ն կարող է դիմել Իրանին, եթե չկարողանա պաշտպանել Գրենլանդիան․ Իրանի կենտրոնական ոստիկանության վարչության հրամանատար

ԵՄ-ն կարող է դիմել Իրանին, եթե չկարողանա պաշտպանել Գրենլանդիան․ Իրանի կենտրոնական ոստիկանության վարչության հրամանատար

Իսլամական Հանրապետության կենտրոնական ոստիկանության վարչության հրամանատար Ահմադ Ռեզա Ռադանը Իրանի և ԱՄՆ-ի միջև  շարունակվող հակամարտության ֆոնին հայտարարել է, որ Եվրամիության երկրները կարող են դիմել Թեհրանին, եթե նրանք չկարողանան պաշտպանել Գրենլանդիան ԱՄՆ-ից։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Եթե դուք ի վիճակի չեք պաշտպանել Գրենլանդիան, կանչեք մեզ, մենք կգանք»,-ասել է Ռադանը։

  • Կիսվել: