երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ-ն  կաջակցի Կարմիր ծովում Միացյալ Նահանգների ռազմական գործողությանը․ Բորել

ԵՄ-ն կաջակցի Կարմիր ծովում Միացյալ Նահանգների ռազմական գործողությանը․ Բորել

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ դաշինքը կաջակցի Կարմիր ծովում Միացյալ Նահանգների ռազմական գործողությանը: Այս մասին դիվանագետը խոսել է սոցիալական ցանցերում։

«Հութիների անպատասխանատու գործողությունները վտանգ են ներկայացնում Կարմիր ծովում նավարկության ազատությանը: ԵՄ մշտական ​​ներկայացուցիչների արտահերթ հանդիպմանը, որը ես հրավիրեցի այսօր, անդամ երկրները պայմանավորվեցին նպաստել ԱՄՆ-ի «Բարգավաճման պահապան» գործողությանը «Ատալանտա» գործողության միջոցով»,- ասել է Բորելը:

Մինչ այս հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն առնվազն հինգ գործընկերների հետ մտադիր է Կարմիր ծովում անվտանգ միջանցք ստեղծել կոմերցիոն նավերի համար։

  • Կիսվել: