հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԵՄ-ն չկարողացավ համաձայնեցնել ռուսական նավթի գնի շեմը Լեհաստանի և Բալթյան երկրների պատճառով. Bloomberg

ԵՄ-ն չկարողացավ համաձայնեցնել ռուսական նավթի գնի շեմը Լեհաստանի և Բալթյան երկրների պատճառով. Bloomberg

Եվրամիության անդամ երկրները չեն կարողացել համաձայնության գալ ռուսական նավթի գնի շեմի հարցում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ դիվանագետներին հղումով։

Աղբյուրները նշում են, որ ԵՄ-ի ներսում բանակցությունները փակուղի են մտել, քանի որ Լեհաստանը և Բալթյան երկրները շատ բարձր են համարել առաջարկվող գինը:

Ի սկզբանե Եվրամիությունն առաջարկում էր սահմանափակել ռուսական նավթի գինը՝ մեկ բարելի դիմաց 65 դոլարով։ Բայց քանի որ Ռուսաստանն արդեն վաճառում է իր նավթը զեղչով, քննարկված բոլոր սահմանաչափերը գերազանցում են ներկա շուկայական դրույքաչափերը՝ մոտ 52 դոլար:

Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ռուսական նավթի գնի շեմը կիսով չափ կրճատելու Լեհաստանի առաջարկը կարող է խախտել Եվրամիության միասնությունը։

  • Կիսվել: