կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵՄ-ն չի ցանկանում «Ռուսաստանին նետել Չինաստանի գիրկը»

ԵՄ-ն չի ցանկանում «Ռուսաստանին նետել Չինաստանի գիրկը»

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ համայնքը շահագրգռված չէ «Ռուսաստանին նետել Չինաստանի գիրկը»։

«Նրանք (Մոսկվան և Պեկինը) ունեն բարեկամության պայմանագիր, որը, ըստ նրանց, սահմանափակումներ չունի, բայց Չինաստանը զենք չի մատակարարում Ռուսաստանին», – ասել է դիվանագետը EFE-ին տված հարցազրույցում:

Նա ասել է, որ ԵՄ-ն պետք է ապահովի, որ «Չինաստանի՝ որպես մեծ տերության վերելքը նպաստի համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը»:

Բորելը հավելել է, որ Եվրամիությունը «շահագրգիռ չէ Ռուսաստանին ՉԺՀ-ի գիրկը նետելու հարցում»։ Նա նաև նկարագրել է Չինաստանը որպես ԵՄ-ի և՛ գործընկեր, և՛ մրցակից:

Դիվանագետը հավելել է, որ Եվրամիությունը առաջնորդվում է ոչ միայն Ուկրաինայում բարոյական սկզբունքներով։

«Մենք օգնում ենք Ուկրաինային մեր անվտանգության և մեր սեփական շահերի համար»,- ասել է նա։

  • Կիսվել: