երկուշաբթի, սեպտեմբեր 26
26 / 9 / 2022
ԵՄ-ն ցանկանում է ռուսական նավթի գնային շեմ սահմանել՝ զորահավաքի պատճառով. Bloomberg

ԵՄ-ն ցանկանում է ռուսական նավթի գնային շեմ սահմանել՝ զորահավաքի պատճառով. Bloomberg

Եվրոպական երկրները ծրագրում են մի քանի շաբաթվա ընթացքում համաձայնագիր կնքել, որը կսահմանի ռուսական նավթի գների շեմը՝ Ռուսաստանում մասնակի զորահավաքի մասին հայտարարությունից հետո։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալության տվյալներով՝ անդամ երկրների ներկայացուցիչները հանգստյան օրերին կհանդիպեն հանձնաժողովի հետ՝ քննարկելու հակառուսական նոր պատժամիջոցները։ Բրյուսելում պաշտոնյաները նախատեսում են նախնական համաձայնության գալ ռուսական նավթի գների շեմի շուրջ հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրամիության ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել էր Արևմուտքին ռուսական հումքի գնային շեմի սահմանման հետևանքների մասին։

  • Կիսվել: